Արցախի անկախության ճանաչումը կախված կլինի Հայաստանի և Արցախի միջև տեղի ունեցող բանակցություններից և միջազգային զարգացումներից. Էդվարդ Նալբանդյան

Այսօր` մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգի էր եկել ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ՝ այն թեմայով, ինչպես թույլ չտալ, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, և այնպիսի մեխանզիմներ ներդնել, որոնք թույլ կտան հետագայում ապահովել բանակցային գործընթացի վերսկսումը։

Խոսելով Արցախի անկախության ճանաչման մասին՝ ՀՀ արտգործնախարարն ասաց. «Կառավարության արձագանքի ձևակերպման մեջ կա այն միտքը, որ դա կախված կլինի Հայաստանի և Արցախի միջև տեղի ունեցող բանակցություններից և միջազգային հարթակում զարգացումներից։ Դրանք նուրբ հարցեր են, որպեսզի էմոնոցիալ քայլեր արվեն։ Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ միջազգային հանրությունը կիսում է մեր դիրքորոշումը։

Նաև հստակ նշվեց, որ բանակցությունների գլխավոր հարցը նաև ԼՂՀ ինքնորոշման հարցն է, և այդ խնդիրը գտնվում է բանակցությունների կենտրոնում. այդ բանակցությունների արդյունքում պետք է ամեն ինչ անել, որպեսզի նաև ապահովվի ԼՂՀ ինքնորոշմոան իրավունքը, ինչպես նաև նրա ճանաչումը և իրացումը»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս