Մեսինջերների 17 թաքնված հնարավորություն, որը պետք է իմանա յուրաքանչյուրը
Adme.ru կայքը գրում է, որ այսօր գրեթե բոլոր սմարտֆոններում ներբեռնված են մեսինջերներ, որոնք շատ դեպքերում փոխարինում են sms հաղորդագրություններին ու զանգերին: Կայքը ներկայացրել է 17 թաքնված հնարավորություն, որոնք կարևոր է իմանալ:
1. Շփում համակարգչով: Բացեք այս կայքը: Բացեք հավելվածը սմարտֆոնում (iPhone-ի դեպքում բացեք «Կարգավորումները», իսկ Android-ի դեպքում՝ «Մենյու»), ընտրեք «WhatsApp Web», բացեք QR կոդը:
2. Թաքցրեք վերջին մուտքը: Ընտրեք «Մենյու» («Меню»), ապա «Կարգավորումներ» («Настройки» ), «Հաշիվ» («Аккаунт»), «Գաղտնիություն» («Приватность»), ընտրեք, թե ով կարող է տեսնել՝ երբ եք դուք վերջին անգամ բացել հավելվածը:
3. Մեդիաֆայլերի ավտոմատ պահպանման ֆունկցիայի անջատում: Չատերից մեդիաֆայլերն ավտոմատ կերպով պահպանվում են նաև հեռախոսում: Սակայն այս կարգավորումը կարելի է անջատել: Դա անելու համար բացեք «Կարգավորումներ» («Настройки»), «Չատեր և զանգեր» («Чаты и звонки»), «Մեդիայի ավտոմատ ներբեռնում» («Автозагрузка медиа»), հանեք նշանները համապատասխան կետերից:
4. Հաղորդագրություննը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստին: Բացեք այն անձի հետ հաղորդագրությունները, որոնք ցանկանում եք ուղարկել ձեր էլեկտրոնային հասցեին, ընտրեք «Մենյու» («Меню»), «Ավելին» («Еще»), «Ուղարկել չատը էլեկտրոնային փոստով» («Отправить чат по почте»):
5. Անջատել ծանուցումները: Բացեք այն անձի կամ խմբի հետ հաղորդագրությունները, որոնցից ծանուցումներ չեք ցանկանում ստանալ, սեղմեք կոնտակտի անվանը, ընտրեք «Չանհանգստացնել» («Не беспокоить») և ընտրեք ժամանակահատվածը:
6. Կարևոր կոնտակտն ավելացրեք էկրանին: Ընտրեք անհրաժեշտ հաղորդագրությունները, ընտրեք «Մենյու» («Меню»), «Ավելին» («Еще»), «Չանհանգստացնել» («Не беспокоить»), «Ավելացնել պիտակ» («Добавить ярлык»):
7. Անահատական ծանուցումներ միացնել կարևոր կոնտակտների համար: Ընտրեք «Մենյու» («Меню»), «Դիտել կոնտակտը» («Посмотреть контакт»), «Անհատական ծանուցումներ» («Индивидуальные уведомления»), նշան դրեք և ընտրեք լեզուն:
Viber
8. Շփում համակարգչով: Պարզապես ծրագիրը ներբեռնեք համակարգչում:
9. Թաքցնել վերջին այցը: Բացեք «Կարգավորումներ» («Настройки»), «Գաղտնիություն» («Конфиденциальность»): Այստեղ կարող եք անջատել «Ցանցում է» կոճակը («В сети»), ինչպես նաև հաղորդագրությունները կարդալու մասին ծանուցումը:
10. Մի ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը: Ընտրեք «Կարգավորումներ» («Настройки»), «Մուլտիմեդիա» («Мультимедиа»), անջատեք «Ավտոմատ պահպանել լուսանկարները» («Автоматически загружать фото») և «Ավտոմատ պահպանել տեսանյութերը» («Автоматически загружать видео»):
11. Հաղորդագրությունները կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստին: Ընտրեք «Կարգավորումներ» («Настройки»), «Զանգեր և հաղորդագրություններ» («Вызовы и сообщения»), «Էլեկտրոնային հաղորդագրությունների պատմություն» (Журнал электронных сообщений):
Telegram
12. Թաքցնել վերջին մուտքը: Ընտրեք «Կարգավորումներ» («Settings»), «Գաղտնիություն» («Privacy and Security»), «Վերջին մուտքը» («Last Seen»): Ընտրեք, թե ումից եք ցանկանում թաքցնել վերջին մուտքը:
13. Մեծացրեք ձեր հաշվի անվտանգությունը: Ընտրեք «Կարգավորումներ» («Settings»), «Գաղտնիություն» («Privacy and Security»), լրացուցիչ գաղտնաբառ դրեք, որը վերականգնել հնարավոր կլինի էլեկտրոնային փոստի միջոցով:
14. Մի ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը: Ընտրեք «Կարգավորումներ» («Settings»), «Չատի կարգավորումներ» («Chat settings»), «Cache Settings», ընտրեք կարգավորումը, որը հնարավորություն է տալիս ավտոմատ ջնջել այն ֆայլերը, որոնք չեք օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում:
15. Ավելացնել այլ սթիկերներ: Եթե ձեզ դուր է եկել մի սթիկեր, սեղմեք այն, ընտրեք «Ավելացնել սթիկերը» («Add Stickers»):
16. Գաղտնի չատ ստեղծել: Secret Chats-ը ավտոմատ ջնջվող հաղորդագրություն է, որն անվտանգության բարձր մակարդակ ունի: Այն այլևս հասանելի չի լինի այն բանից հետո, երբ դուք փոխեք հեռախոսը կամ դուրս գաք ծրագրից:
17. Նույն հաղորդագրությունն ուղարկել մի քանի մարդու: Եթե ցանկանում եք նույն հաղորդագրությունն ուղարկել մի քանի մարդկանց, բայց չեք ցանկանում, որ ստացողները տեսնեն միմյանց, ինչպես տեղի է ունենում սովորական չատերում, օգտվեք Трансляции (Broadcasts) ֆունկցիայից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը