Արցախում ջերմաստիճանը կնվազի

Մայիսի 3-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից և հավելել, որ քամու հոսանքը կլինի հարավ-արևմուտքից` 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի միջին հարաբերական ջերմաստիճանը գիշերը կլինի +8 +13, ցերեկը՝ +14 +19: Աղբյուրի հաղորդմամբ՝ մայիսի 4-7-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի միջին հարաբերական ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով:

Տեսանյութեր

Լրահոս