Պիկեն պատրաստ է ընթրել Ալբելոայի հետ
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն անդրադարձել է իր և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Ալբելոայի սոցցանցային վեճերին և նշել է, որ Ալբելոայի հետ զրուցելն իր համար ոչ մի խնդիր չէ: Պիկեն նշել է, որ մեծ սիրով կընթրի Ալբելոայի հետ:
Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվել էր կատալոնացի Պիկեի թվիթերյան գրառումներից, որտեղ նա ծաղրում էր մադրիդյան ակումբին: Գրառումները վերաբերում էին հատկապես «Էսպանյոլին» ու «Ռեալին»: Ալբելոային դուր չէր եկել այս ամենը, և նա պատասխանել էր Պիկեին: Կրքերը թեժացել էին այնքան, որ ակումբների հանդերձարաններում քննարկվել էր այս թեման:
Պիկեն նշել է նաև, որ ոչ մի խնդիր չի տեսնում և Իսպանիայի ազգային հավաքականում հանգիստ կշփվի Ալբելոայի հետ:
Սիրարփի Աղաբաբյան