Նրանց փամփուշտները կվրիպեին ու արկերը չեն պայթի. «Առավոտ»

Մի անգամ Եղիսե մարգարեն առավոտյան արթնանալով՝ դուրս եկավ պաշտամունք կատարելու եւ տեսավ, որ թշնաձու զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տէ՛ր, ի՞նչ պիտի անենք»։ Եղիսեն ասաց. «Մի՛ վախեցիր, քանզի մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»։ Եղիսեն աղոթք անելով՝ ասաց. «Տէ՛ր, բա՛ց սպասավ րիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, եւ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով, որոնք եկան նրա մոտ։ Եղիսեն սկսեց աղոթել Տիրոջն՝ ասելով. «Հարուածի՛ր այս ազգին, որ շիլ դաոնայ»։

Եւ Տէրը, ինչպես ասել էր Եղիսէն, հարուածեց նրանց ու շիլ դարձրեց»։ (Դ.Թգ 6:15-181) ժողովուրդ ջան, մենք էս ամեն ինչի միջով անցնելու ենք։ Ցավով լինի, թե տառապանքով, անցնելու ենք ու հասնենք բարի նպտակի։ Պետք է հուսանք, տոկանք, սիրենք ու պաշտպանենք մեր հայրենիքը։ Քաջալերվեր։ «Նրանց վրա կհասնի մի որոգայթ, որի մասին չգիտեն նրանք, իրենց թաքցրած թակարդը կբռնի ոտքը նրանց, եւ նրանք կընկնեն այդ որոգայթի մէջ։ Իսկ հոգիս կը ցնծաւ Տիրոջով, ուրախ կը լինի նրա տուած փրկութեամբ» (Սղ 34:8,93)։

Դուք չեք ստեղծվել պարտվելու, հուսահատվելու կամ անցյալով ապրելու, այլ զորանալու եւ հաղթելու։ «Զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողաթեամբ. եւ Աստծու սպաոազինաթիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին» (Եփ 6:9-11)։ Դուք չեք ստեղծվել վախով ապրելու համար, այլ Տեր ունեք երկնքում, ով հաղթել է աշխարհին։ Հիմա զգաստանալու եւ աշխատելու ժաճանակն է։ Թարմացրեք Ձեր կարողությունները։ Մենք պետք է վեր բարձրանանք։ Բայց որեւէ նվաճում աոանց սխրանքի չի լինում։ Բոլորդ կանչված եբ Աստուծո կողմից։ Բոլորիդ վրա ծագում է Աստուծո արեւն ու շնորհը։ Սխրանքն աոանց ներքին բարոյական ուժի անհնար է։ Մի՛ ընդունեք ստախոսությունն ու գողությունը, եսասիրությունն ու ագահությունը։ Եթե բարոյական հերոսություն չանենք, կընկնենք, եթե անենք, կբարձրանանք դեպի կյանք։

Արմեն Հարեյան
Ամբողջությամբ
կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս