Թուրքիան ռազմաբազա է բացել Քաթարում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Քաթար կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ այդ երկրում սկսել է գործել թուրքական ռազմաբազա, հայտնում է TRT Haber-ը:
«Այսօր համագործակցություն է ստորագրվել ռազմական ոլորտում համագործակցության մասին, որի համաձայն՝ Քաթարում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան սկսել է գործել»,- հայտարարել է Դավութօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ առաջնայինը երկու երկրների համատեղ նախագծերն են պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Դոհա այցի ժամանակ Դավութօղլուն այցելել է ռազմաբազայում Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորամիավորումների շտաբ:
Քաթարում բազային հնարավոր բացման մասին հունվարին հայտարարել էր Քաթարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոկը: Նրա խոսքով՝ բազայում տեղակայվելու է մոտ 3000 զինվորական: