 
                        Ռոնալդուն չի վստահում մադրիդցի բժիշկներին
 
                                    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով բաց է թողնում վերջին մարզումները վնասվածքի պատճառով, չի վստահում ակումբի բժիշկներին և որոշել է ավելի լավ մասնագետների դիմել:
«As» պարբերականի փոխացմամբ՝ Կրիշտիանուն շարունակում է բուժումը «Ruber» կլինիկայում: Նրա մոտ նկատվել է ազդրի մկանի պատռվածք: Նրա համար լրացուցիչ բուժման կուրսեր են նշանակվել:
Ռոնալդուն անում է ամեն բան, որպեսզի արագ վերականգնվի և մասնակցի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը, որը կկայանա մայիսի 4-ին` Մադրիդիում:
Սիրարփի Աղաբաբյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        