Հայաստանի կողմից ԼՂՀ-ին տրամադրվող բյուջետային վարկի գումարը կավելացվի
ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարն ավելացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը այսօր փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ հիմնավորման՝ ԼՂՀ-ին ս.թ. առաջին կիսամյակում տրամադրվող բյուջետային վարկի գումարն, ըստ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշման, կազմում է 23,633.5 մլն դրամ, սակայն նշված գումարը չի բավարարում ԼՂՀ կառավարության կողմից առաջին կիսամյակում նախատեսված ծավալով ծրագրերը ֆինանսավորելու համար:
Որոշմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեով «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 1,500.0 մլն դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղափոխել առաջին կիսամյակ: