«Այսօր իրավիճակը աշխարհով մեկ ծայրահեղ վտանգավոր է». Հառլեմ Դեզիր
Չի կարող խոսք գնալ միջազգային անվտանգության մասին, քանի դեռ Մերձավոր Արևելքում շարունակվում է պատերազմը, իսկ Հարավային Կովկասում կա պատերազմի վերսկսման վտանգ: «Այսօր իրավիճակը աշխարհով մեկ ծայրահեղ վտանգավոր է, դրա համար էլ մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը չի կարող դիտարկվել որպես սառեցված հակամարտություն: Խնդիրը նրանում է, որ վերջին տարիներին բոլորս առճակատվել ենք մեծ թվով զո հերի, ցավի, տառապանքի, որը կիրառելի է թե ռազմական, թե քաղաքացիական հասարակության շրջանում»,- այսօր ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչների ականջները կտրելն ու նրանց սպանելը նա որակեց բարբարոսության դրսևորում` անհրաժեշտ համարելով ստեղծված իրավիճակում հակամարտությունը կարգավորելու քաղաքական ճանապարհների հայթայթումը:
Հառլեմ Դեզիրը հավելեց, որ Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպան ցանկանում է իր ներուժը, իր գործուն մասնակցությունը ցուցաբերել կովկասյան տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը: