«Չելսին» առաջարկով կդիմի «Բորուսիային»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
Ըստ Goal-ի տեղեկությունների՝ ակումբը նախորդ մրցաշրջանում ևս ցանկացել է գնել Մխիթարյանի տրանսֆերը, հետո առաջարկել է 60 միլիոն եվրո, բայց դորտմունդցիները չեն ցանկացել հրաժարվել Մխիթարյանից:
«Չելսին» մինչ Հենրիխի պայմանագրի ստորագրումը նորից առաջարկով կդիմի «Բորուսիային»: Ըստ տեղեկությունների՝ Աբրամովիչն ավելի մեծ գումար է նախապատրաստելու Մխիթարյանի տրանսֆերի ձեռքբերման համար:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենթուսը»:
Սիրարփի Աղաբաբյան