Բաժիններ՝

Վրաստանը փորձում է դուրս գալ ռուս-վրացական հարաբերությունների փակուղուց. Կվիրիկաշվիլի

Վրաստանի իշխանություններն իրականացնում են պրագմատիկ քաղաքականություն, որպեսզի դուրս գան փակուղուց, որտեղ գտնվում են ռուս-վրացական հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ նիստում:

«Մենք փորձում ենք դուրս գալ ռուս-վրացական հարաբերությունների փակուղուց՝ իրականացվող պրագմատիկ քաղաքականության իրականացման հաշվին, որն ուղղված է այն բանին, որ վերականգնվեն հարաբերություններն առևտրային, մարդասիրական ու այլ ոլորտներում»,-ասել է Կվիրիկաշվիլին, ում խոսքերը մեջբերում է «Գրուզիա օնլայնը»:

Դրա հետ միասին, նա ընդգծել է Վրաստանի համար երկրի տարածքային ամբողջականության հարցի լուծման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Վրաստանը ՌԴ-ի հետ խզել է դիվանագիտական հարաբերությունները, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008թ. օգոստոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս