Հոդերի վերականգնման յուրահատուկ բաղադրատոմս

Հոդացավերը հիմնականում ի հայտ են գալիս մեծահասակների մոտ, որոնք պասիվ ֆիզիկական կյանք են վարում, քիչ են շարժվում:

Ognov կայքն առաջարկում է բնական քսուք, որը, ըստ կայքի, իրական հրաշք է հոդացավերի դեպքում:

Ձեզ անհրաժեշտ է 300-400 գ սխտորը մաքրել, անցկացնել մսաղացով, դնել մեկ լիտրանոց շշի մեջ և վրան չռաֆինացված բուսական յուղ լցնել: Թողեք խառնուրդը 2 շաբաթ մութ վայրում, ապա կանոնավոր կերպով ամեն օր խառնեք: Արդյունքում՝ կստացվի սխտորի յուղ: 3-4 շերտ թանզիֆի միջով անցկացրեք:

Սխտորի յուղը քսեք ցավող հատվածներին, օրինակ՝ արթրոզի ժամանակ՝ հոդերին: Ծածկեք ցավացող հատվածը պոլիէթիլենային տոպրակով և տաք շալով, թողեք մնա ամբողջ գիշեր:

Կարդացեք նաև

Արդեն առաջին իսկ օգտագործումից հետո կզգաք, որ ցավերը հանգստացել են, վերականգնվել է շարժունակությունը:

Բուժման կուրսը 2 ամիս է: Սխտորը լավացնում է արյան շրջանառությունը՝ խթանելով դրա ֆունկցիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս