ԱՊՊԱ գործակալություններն ավելի քիչ են վճարել վարորդներին
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/APPA.jpg)
2016թ. մարտի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 437424: Պայմանագրերի համար վարորդներն ընդհանուր առմամբ վճարել են 5 մլրդ 811 մլն 716 հազար դրամ:
Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մարտ ամսվա համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 727 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է մոտ 137 մլն դրամով:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,137 3,465, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 6-ով։ Հատուցման միջին չափը 2016թ. մարտ ամսվա դրությամբ կազմել է 200204 ՀՀ դրամ:
2016 թվականի մարտ ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 49%։