Բաժիններ՝

Ուժը կորցրած է ճանաչվել «ՄՈՒՎ ՄԵԴ» ՍՊԸ գրավատնային գործունեության լիցենզիան

ԿԲ խորհրդի ապրիլի 12-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՈՒՎ ՄԵԴ» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 44, 77 տարածք և ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 43 շենք, 15 ավտոտնակ հասցեներում գտնվող տարածքներում գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 274 լիցենզիան (տրված` 05.04.2013թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ,
«ՄՈՒՎ ՄԵԴ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս