Համագումարը կոնգրեսականերին կոչ է անում դուրս գալ թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբերից

Ամերիկայի հայկական համագումարը կոնգրեսականերին կոչ է անում դուրս գալ թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբերից:

«Հարգելի Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի/Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախմբերի անդամներ,

Գրում ենք Ամերիկայի հայկական համագումարի անունից՝ կոչ անելով հրաժարվել Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի/Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախմբերի անդամակցությունից՝ հաշվի առնելով ապրիլի 2-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնած և թուրք զինծառայողների, անձնակազմի և թուրքական սպառազինության օժանդակությամբ ռազմական հարձակման ժամանակ դրսևորված և իր գագաթնագետին հասած վարքագիծը:

Հարձակումը սկսվեց 12-ամյա տղայի սպանությամբ և շարունակվեց տարեց հայ զույգի զարհուրելի սպանություն-խոշտանգմամբ (տես կից հղված հոդվածը): Բացի այդ, Ադրբեջանը §կամիկաձե¦ անօդաչու սարքով ավտոբուս էր ռմբակոծել, որի արդյունքում 7 մարդ զոհվեց: Այս դաժանությունը խիստ մտահոգիչ է, հստակորեն խախտում է ժնևյան կոնվենցիաները և ակնհայտորեն նմանվում է «Իսլամական պետության» կողմից կիրառվող մարտավարությանը: Այդպիսով զարմանալի չէ, որ The Washington Post պարբերականի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն հայտարարել էր, թե իրենց զինվորները «դարձել էին շեհիդներ» կամ մահմեդական նահատակներ: Ազգությամբ եզդի Հայաստանի քաղաքացի երիտասարդի (Քյարամ Սլոյան) գլխատումը պարզապես բարբարոսություն էր:

Ezidi Press-ի փոխանցմամբ, նկարները, որոնցում «երևում են Սլոյանի կտրված գլուխը բռնած ադրբեջանցի զինվորները, հայտնվեցին Արևելյան Եվրոպայի բնակչության շրջանում հայտնի VKontakte սոցիալական կայքում: Շուտով §Իսլամական պետության¦ ոճով տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները որպես ռազմավար բռնել Սլոյանի գլուխը» (տես, կից հղված հոդվածը): Ըստ RFE/RL-ի այսօրվա հաղորդման, Ադրբեջանական կողմը նաև երկու քրիստոնյա հայ զինվորների էր գլխատել (Տես կից հղված հոդվածը):

Անկախ ադրբեջանական և թուրքական վարչակարգերի զորակցելու ձեր նախկին դրդապատճառների՝ չենք կարող պատկերացնել, որ որևէ ամերիկացի կշարունակի այդպես վարվել՝ ի դեմս վերջին իրադարձությունների: Այդպես վարվելը կնշանակեր ներել այդպիսի վարքագիծը: Ս.թ. ապրիլի 11-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայութեամբ 18 զինծառայողների մարմիններ վերադարձվեցին: Ադրբեջանական կողմից ԼՂՀ-ին հանձնված բոլոր մարմինները խոշտանգված էին: Թուրքական զորք և սպառազինություն էր օգտագործվել հարձակումների ժամանակ, որոնք հաջորդեցին Վաշինգտոնում պետքարտուղար Քերրի հետ Ալիևի հանդիպմանը: Դա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում է

և ապտակ՝ լարվածության ապածավալմանն ուղղված ամերիկյան ջանքերին:

Նախագահներ Ալիևն ու Էրդողանը մեծագույն պատասխանատություն են կրում արյունահեղության և ուժի կիրառումը մերժող խաղաղ գործընթացի պայմաններին չենթարկվելու համար: Նրանք հետևողականորեն դիմում են իրենց հասարակությունների և միջազգային հանրության ուշադրությունը շեղելու ամոթալի մարտավարությանը: Ադրբեջանի ավտորիտար նախագահը միտումնավոր բռնություններ ծավալեց անմեղ քաղաքացիների դեմ՝ նպատակ ունենալով Հայաստանին ստիպել զիջումների գնալ:

Չափազանց երկար ժամանակ Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը և թիրախավորել է քաղաքացիներին՝ այդ թվում բազմիցս հրետանային կրակ բացելով դպրոցականների դեմ: Ադրբեջանն իր զորքը նաև օգտագործել է հայկական քրիստոնեական դարավոր կառույցները, այդ թվում իր յուրահատուկ հայկական խաչքարերով հայտնի Ջուղայի գերեզմանատունը ոչնչացնելու նպատակով:

Կոնգրեսի Թուրքիայի ու ամերիկաբնակ թուրքերի / Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախմբերից ձեր դուրս գալը հզոր և հստակ ուղերձ կլինի, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հարավային Կովկասում Թուրքիայի և Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը»:

Էնթոնի Բարսամյան Համանախագահ
Վան Գրիգորյան Համանախագահ

Հավելված

Hetq, April 3, 2016 – Azerbaijani Soldiers Execute Elderly Armenian Couple in Artsakh; Then Cut off Their Ears http://hetq.am/eng/news/66976/azerbaijani-soldiers-execute-elderly-armenian-couple-in-artsakhthen-cut-off-their-ears.html

Ezidi Press, April 4, 2016 – Karabakh conflict: Azerbaijani soldiers behead Ezidi from Armenia http://ezidipress.com/en/karabakh-conflict-azerbaijani-soldiers-behead-ezidi-soldier-fromarmenia/

Radio Free Europe/Radio Liberty, April 12, 2016 – Armenian Military Alleges Azeri ‘War Crimes’ http://www.armenialiberty.org/content/article/27667830.html

Տեսանյութեր

Լրահոս