Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերն այս շաբաթ կայցելի տարածաշրջան։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  հայտարարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Լ Ղ հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացումների հետ կապված։

«Արդեն ապրիլի 2-ին ես կոչ եմ արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտերը և պահպանել հրադադարը, ցուցաբերել զսպվածություն և խուսափել ցանկացած քայլից կամ հայտարարությունից, որը կարող է տանել լարվածության աճի: Ես վերահաստատեցի մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահող երկրներին` որպես այս հակամարտության կարգավորման համար ստեղծված միջազգայնորեն համաձայնեցված ֆորմատ: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը անմիջական կապ հաստատեց կողմերի հետ և այդ կապը պարբերաբար պահպանեց: Ես ինքս կառուցողական խոսակց ություններ ունեցա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Մենք կպահպանենք կապը նրանց հետ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում, իսկ մեր հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան այս շաբաթ»,- ասաց Մոգերինին:

Տեսանյութեր

Լրահոս