Չաջակցել Հայաստանին ու Ղարաբաղին, նշանակում է աջակցել բոլշևիկյան «բաժանիր, որ տիրես» սկզբունքին. ԵԽ-ում չեխ պատգամավոր

Լեռնային Ղարաբաղի հարցով Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկման ժամանակ եվրապատգամավոր, Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինան հայտարարել է, թե այս հարցում չաջակցել Հայաստանին և Ղարաբաղին իրենց պայքարում՝ կնշանակեր պաշտպանել դաժան սովետական ազգային քաղաքականությունը:

«Բոլշևիկյան Սովետական միությունն էր, որ արհեստականորեն 1920թ. փոխանցեց Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին` հետևելով «բաժանիր, որ տիրես սկզբունքին»»,- ասել է պատգամավորը: Շտետինան՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկությունը, ասել է, որ Հայաստանն արդեն դրան համաձայնել է, այժմ ժամանակն է, որ Ադրբեջանը գնա այդ քայլին:

Տեսանյութեր

Լրահոս