Լենինի մարմինը պահպանելու աշխատանքները գնահատվել են 13 միլիոն ռուբլի
Վլադիմիր Լենինի մարմնի տեսքը պահպանելու աշխատանքները 2016թ. գնահատվել են 13 միլիոն ռուբլի (197 հազար դոլար), հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ՌԴ պետական գնումների մասին տեղեկագրքին:
Ինչպես նշված է տեղեկագրքում, աշխատանքների պատվիրատուն Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայությունն է: Փաստաթղթում ասվում է, որ ծառայությունները ցուցաբերելու է միակ մատակարարը:
Լենինի մարմնի ճակատագրի հարցը վերջին տարիներին բավական հաճախ է արծարծվում, սակայն միանշանակ կարծիք այդ առնչությամբ ռուսական հասարակությունում չկա: