«Եթե Ռուսաստանը շարունակի ներկայիս քաղաքականությունը, դա «կլինիկական մահ» կլինի ՀԱՊԿ-ի և մյուս միավորումների համար». Սերգեյ Մինասյան

«Ոչ ոք չի կարող ասել` ունենք շաբաթնե՞ր, թե՞ մի քանի տարի՝ մինչ ռազմական գործողությունների վերսկսումը»,- այսօր այս մասին «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նա նշեց, որ պետք է փորձել բաժանել ռազմական և քաղաքական իրադարձությունների արդյունքները, ինչպես նաև՝ տարածաշրջանային դերակատարների ներգրավվածությունն և դրա հետևանքները:

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների վերսկսումը և մի քանի քառակուսի մետրի ձեռքբերումը բավականին նպաստավոր գործոն է Իլհամ Ալիևի համար, որն ունի ազգային մակարդակով Ադրբեջանի ներսում աջակցություն: Թեև, Մինասյանի կարծիքով, նաև դժվար է ասել, թե որքան կտևի ներքին աջակցությունը, քանի որ, դրա հետ մեկտեղ՝ պետք է նշել, որ ռազմական առումով Ադրբեջանի համար խնդիրներ ստեղծվեցին, քանի որ ունեցան մի իրավիճակ, երբ 1994թ. ռազմական գործողություններից հետո մեծ քանակով զինամթերք օգտագործվեց, որի շնորհիվ ադրբեջանական կողմից հաջողվեց մի քառակուսի մետր վերցնել ծանր կորուստներով, ինչը խնդիրներ է ստեղծում: Մինասյանի կարծիքով, այն գործոնները, որոնք ակնհայտ էին մինչ այդ, որ Ադրբեջանը տասնամյակների ընթացքում մրցավազքի արդյունքում որոշ զինատեսակների առումով ուներ առավելություն և փորձել է դա օգտագործել ռազմական գործողությունների հենց սկզբից, տեսանելի եղավ:

«Ուստի գլխավոր դասը, որը մենք քաղել ենք, հետևյալն է` պետք է փորձենք կարճ ժամկետում լուրջ վերանայել մեր պաշտպանական և արտաքին քաղաքական համակարգերը, դեռ ոչ ոք չի կարող պատասխանել՝ ունենք շաբաթնե՞ր, թե՞ մի քանի տարի՝ մինչ ռազմական գործողությունների վերսկսումը: Ալիևն ունի լուրջ հասարակական պահանջ՝ շարունակելու ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Խոսելով արտաքին դերակատարների մասին` Մինասյանն ասաց, որ հակառակ այն սպասումներին, որոնք կան Հայաստանում և տարածաշրջանում, ինչպես նաև դրանից դուրս՝ Արևմուտքի և Ռուսաստանի մոտ, կունենանք մի իրավիճակ, որն ավանդական է դառնում հետխորհրդային տարածքի համար:

«Յուրաքանչյուր ռազմական հակամարտության դեպքում ՌԴ-ն ներգրավված է լինում հրադադարի ռեժիմի ձեռքբերման և պահպանման հարցում, որի շնորհիվ մեծացնում է իր ազդեցությունը բոլոր կողմերի վրա: Դո՞ւր է գալիս դա ոմանց, թե՞ ոչ, կունենանք մի իրավիճակ, երբ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կուժեղանա, բայց դա կուժեղանա նաև Ադրբեջանի դեպքում, կտեսնենք, որ այլ արտաքին դերակատարները լուրջ խնդիրներ կունենան հակամարտության ներգրավվածության հարցում, խոսքը Թուրքիայի և արևմտյան դերակատարների մասին է, ինչը նոր իրավիճակ է ստեղծում»,- մեկնաբանեց Սերգեյ Մինասյանը: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Սերգեյ Մինասյանն ասաց, որ բնական է, և՛ Երևանը, և՛ Մոսկվան եղածից պետք է դասեր քաղեն, քանի որ տեղի ունեցածը սառը ցնցուղ էր ՌԴ-ի համար:

Կարդացեք նաև

«ՌԴ-ում գոնե հասկանում են, որ, եթե ՀՀ-ն ի վիճակի չլինի ապահովել ԼՂ անվտանգությունը և զարգացումը, ապա դա կզրկի հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններն իր հիմնական իմաստից, ՌԴ-ում դա շատ լավ պետք է հասկանան: ՌԴ-ում պետք է նաև հասկանան, որ կորցնելով ՀՀ-ն՝ կկորցնեն Ադրբեջանը դրա հենց հաջորդ օրը: Ադրբեջանն առաջին իսկ վայրկյանից կփորձի «փախչել Ռուսաստանից»»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Վերջինիս համոզմամբ, եթե ՌԴ-ն փորձի շարունակել ներկայիս քաղաքականությունը, ապա դա «կլինիկական մահ» կլինի ինչպես՝ ՀԱՊԿ ձևաչափի, այնպես էլ՝ իր ինտեգրացիոն հավակնությունների համար:

 

Տեսանյութեր

Լրահոս