 
                        Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին մտահոգություն է հայտնել «ԵԱՏՄ որոշ գործընկերներից»
 
                                    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Հանրապետության Նախագահը մտահոգություն է հայտնել միության որոշ գործընկերների կողմից ցուցաբերվող ապակառուցողական մոտեցման կապակցությամբ և ընդգծել է, որ Հայաստանի մոտեցումները չեն փոխվել և մեր երկիրը պատրաստակամ է շարունակել տնտեսական շահերից բխող միության զարգացմանն ուղղված կառուցողական քայլերը:
Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ հետագա զարգացման առաջնահերթություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        