Գազի գինը սահմանին կնվազի 15 դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Medvedev-2.jpg)
Հայաստանին վաճառվող գազի գինը նվազել է, և սահմանին կկազմի 150 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ գազի գինը սահմանին 165-ի փոխարեն կազմելու է 150 դոլար:
Ինչ վերաբերում է սպառողի համար գզի գնի նվազմանը, հարցը կքննարկեն ու որոշում կկայացնեն: Հիշեցնենք, որ Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով: