Շփման գծի հյուսիսային հատվածում տապալվել են ադրբեջանական ուժերի ներթափանցման երկու փորձերը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և եւ գրավել հայկական կողմի երկու դիրքեր: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը նշել է, որ ադրբեջ անցիների երկու փորձերն էլ հաջողությամբ չեն պսակվել, հակառակորդը հետ է շպրտվել:

Գնդապետի խոսքով` հակառակորդի այս գործողությունները ներթափանցման փորձեր են, սակայն դրանք որպես դիվորսիոն գործողություններ գնահատել չի կարելի: Նա նաև նշեց, որ հակառակորդի կորուստների մասին տվյալները դեռևս լրահետախուզվում են:

«Կրակի դադարեցումից հետո ադրբեջանական սադրանքներին ի պատասխան ՊԲ-ն կրակ չի բացել: Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից հետո մեր կողմից որևէ կրակոց չի արձակվել, դրանից հետո կորուստների մասին ևս տեղեկություն չկան»,- նշել է Առստամյանը:

Անդրադառնալով հակառակորդի ռեզերվների տեղաշարժի մասին հարցին` գնդապետ Առստամյանը նշեց, որ դրանք դեռ գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու` օպերատիվ օղակում, մարտական գործողությունների շրջանում են, սակայն վաղ է դեռ գնահատական տալ, թե արդյո՞ք կլինեն հարձակողական գործողություններ թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս