«Ասում էր՝ ամռանն ամուսնանալու եմ…». Տեղի ունեցավ մայոր Հայկ Թորոյանի հոգեհանգստի արարողությունը

30-ամյա մայոր Հայկ Թորոյանը զոհվել է Մատաղիսը պաշտպանելիս՝ հակառակորդի մեծաթիվ ուժերի դեմ մարտում: Այսօր Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ նրա հոգեհանգստի արարողությունը:

Հայկի ծառայակից ընկեր Հայկ Հակոբյանը լրագրողներին պատմեց, որ ինքն ու Հայկը նույն կացարանում են ապրել, ու ինքը Հայկին շատ լավ էր ճանաչում:

«2000-2002 թվականներին Մոնթե Մելքոնյանում սովորել ենք միասին, որից հետո Ռուսաստանի տարբեր բուհերում ենք սովորել: Հայկն իմ դասակից է եղել, ես էի ջոկի հրամանատարը, ինքը սովորում էր մեծ պատասխանատվությամբ, առաջադեմ էր: Կարմիր դիպլոմով է ավարտել, մեր հայրենքի արժանի սպա, որդի: Ասում էր՝ ամռանն ամուսնանալու եմ, նպատակներ ուներ: Ես հիմա մի մեծ, ծանր վիշտ եմ զգում, որովհետև չեմ պատկերացնում, որ ֆիզիկապես մեր կողքին չէ, դա շատ ծանր կորուստ է մեզ համար, մեր ազգի համար»,- պատմեց Հ. Հակոբյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին, Հ. Թորոյանը մեծ թվով ուժերի է դիմակայել, ու վերջում փակուղի է ընկել:

Նշենք, որ հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս