Ո՞ր դեպքում չեք կարող արյան դոնոր դառնալ
Արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ: Սակայն գոյություն ունեն որոշակի բժշկական և սոցիալական հակացուցումներ: Տարատեսակ հիվանդություններ, վերջերս տարած վիրահատություններ, որոշակի երկրներ այցելություն. այս ամենը կարող է ժամանակավոր կամ մշտական խոչընդոտ հանդիսանալ արյան դոնոր դառնալու համար:
Նաև կարևոր է իմանալ, որ արյան դոնոր կարող են դառնալ 50 կգ-ից բարձր քաշ ունեցողները: Մարմնի ջերմաստիճանը՝ արյունը հանձնելու պահին, պետք է 37°C-ից բարձր չլինի, ճնշումը՝ 90-160, սրտի զարկերը րոպեում՝ 50-100 զարկ:
Եթե որոշակի հիվանդություններ եք տարել, կամ որոշակի դեղամիջոցներ եք ընդունում, անպայման տեղեկացրեք բժշկին: Բժշկի և արյուն հանձնողի զրույցը պարտադիր պայման է:
Ձեզ ենք ներկայացնում որոշ հիվանդությունների ցուցակ, որոնց առկայության դեպքում չի թույլատրվում արյան դոնոր դառնալ:
1. Հեմոտրանսմիսիվ հիվանդություններ
2. Ինֆեկցիոն
- ՁԻԱՀ, ՄԻԱՎ-ի ինֆեկցիա կրելու դեպքում
- Սիֆիլիս, բնածին կամ ձեռքբերովի
- Վիրուսային հեպատիտներ, վիրուսային հեպատիտների դրական արդյունք (HBsAg, հակա-HCV հակամարմիններ)
- Տուբերկուլյոզ՝ բոլոր տեսակները
- Բրուցելյոզ
- Ցանային տիֆ
- Տուլարեմիա
- Լեպրա
3. Պարազիտային
- Էհինոկոկոզ
- Տոքսոպլազմոզ
- Տրիպանոսոմոզ
- Ֆիլյարիատոզ
- Րիշտա
- Լեյշմանիոզ
4. Սոմատիկ հիվանդություններ
1. Չարորակ նորագոյացություններ
2. Արյան հիվանդություններ
3. Կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ
4. Լսողության և խոսելու կարողության ամբողջական բացակայություն
5. Հոգեկան հիվանդություններ
6. Թմրամոլություն, ալկոհոլի կախվածություն
7. Սրտանոթային հիվանդություններ
- 2-3 փուլի հիպերտոնիկ հիվանդություն
- Սրտի իշեմիկ հիվանդություններ
- Աթերոսկլերոզ, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ
- Խցանող էնդարտերիտ, ոչ սպեցիֆիկ աորտոարտերիտ
- Էնդոկարդիտ, միոկարդիտ
- Սրտի արատ
5. Շնչառական օրգանների հիվանդություններ
- Բրոնխիալ ասթմա
- Բրոնխոէկտատիկ հիվանդություններ, թոքերի էմֆիզեմա, օբստրուկտիվ բրոնխիտ
6. Մարսողական համակարգի հիվանդություններ
- Գաստրիտ
- Ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն
7. Լյարդի և լեղուղիների հիվանդություններ
- Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում նաև՝ տոքսիկ ծագման և անհայտ պատճառներով
- Խոլեցիստիտ
- Լյարդի ցիռոզ
8. Երիկամների և միզուղիների հիվանդություններ
- Երիկամների դիֆուզային և տեղային բորբոքումներ
- Միզաքարային հիվանդություններ
8. Միակցական հյուսվածքների դիֆուզային հիվանդություններ
9. Ճառագայթային հիվանդություններ
10. Էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ ֆունկցիայի և նյութափոխանակության խանգարման դեպքում
11. Քթի խոռոչի հիվանդություններ
- Օզենա
- Այլ սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ
12. Աչքերի հիվանդություններ
- Իրիտ, իրիդոցիկլիտ, խորիորետինիտ
- Տրախոմա
- Ամբողջական կուրություն
13. Մաշկային հիվանդություններ
- Մաշկի բորբոքային և ինֆեկցիոն տարածված հիվանդություններ
- Փսորիազ, էրիտրոդերմիա, էկզեմա, պիոդերմիա, սիկոզ, գայլծաղիկ (волчанка)
14. Սուր և քրոնիկ օստեոմիելիտ
15. Օրգանների և հյուսվածքների տրանսպլանտացիա, օրգանի մասնակի հեռացում՝ վիրահատական միջամտությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը