Լատվիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԽ համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ հայտարարություն է տարածել Լատվիայի արտքին գործերի նախարարությունը: Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և վերադառնալ հրադադարին: «Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆ-ն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,- նշված է հայտարարության մեջ:

Լատվիան նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930