«Ադրբեջանի և նրա բանակի համար նպատակն աղմկոտ պրովոկացիան է»

«Այս պրովոկացիան, իհարկե, նպատակ չէր հետապնդում գրավել տարածքներ և ներթափանցել երկրի խորքը: Դա ֆիզիկապես անհնար է: Ադրբեջանի և նրա բանակի համար նպատակն աղմկոտ պրովոկացիան է: Ես կարծում եմ, որ Ադրբեջանն այն կազմակերպել է թուրքական էլիտայի մասնակցությամբ, հայտնի է, որ Բաքվի ռեժիմը թուրքերի մարիոնետկան է: Երկրորդ նպատակը Ադրբեջանի բնակիչներին շեղելն է այն խնդիրներից, որոնք կուտակվում են նավթի գների անկման պատճառով, սոցիալական խնդիրներից, դա հասարակությանը շատ հարուստների և աղքատների բաժանումն է, և բողոքի ալիքը մեծանում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը` մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած աննախադեպ ռազմական գործողությունները:

Ըտս նրա` միաժամանակ պետք է հասկանալ, որ բոլոր ռազմական գործողությունները, որ Ադրբեջանը ձեռնարկում է, դրանք բոլորն ընթանում են այնպիսի ծայրահեղական ռեժիմների հունով, ինչպիսին Իսլամական պետությունն է.

«Ես համոզված եմ, որ սև դիմակներով մարդիկ այսօր ծափահարում են Ալիևին, որովհետև նա հուսահատ ավանտյուրիստական քայլեր է անում, որպեսզի մաքրի Հարավային Կովկասը քրիստոնեական, արևմտյան մշակույթից: Այստեղ նա գիտակից ձևով, թե անգիտակից, գործում է ԴԱԻՇ-ի կամ ԻԳԻԼ-ի նման կազմակերպությունների շահերից:

Սա շատ լուրջ է և միջազգային հանրությունը պետք է առաջին հերթին այս տեսակետից դիտարկի խնդիրը, որ դա ձեռնտւ է ահաբեկիչներին, դա զենքի հոսք է, դա ծայրահեղականների հոսք է և տարածաշրջանի ռադիակալացում է: Այստեղ ռիսկերը ամենալուրջն են, ընդ որում` ռիսկեր կան ոչ միայն Հայաստանի, Իրանի և հարևան երկրների համար, այլ նաև Վրաստանի և Սևծովյան երկրների, Եվրոպայի համար, քանի որ այս տարածաշրջանը կարևոր հանգույց է: Ես կարծում եմ, որ հիմա բոլոր բարի կամքի մարդիկ և նրանք, ովքեր ձայն ունեն Հայաստանում և արտասահմանում, պետք է դրան ուշադրություն դարձնեն»:

Դիտարկմանը, որ միջազգային կառույցներն ու փորձագետները հավասարակաշիռ դիրքորոշում են ցուցաբերում կատարվողին, Դ. Դվորնիկովը պատասխանեց. «Նրանք թերագնահատում են ռիսկերը, նրանց հայացքը մշուշոտված է և կրկնում են սովորական դարձած ֆորմուլաները, նրանք ձգտում են հավասարակշիռ լինել, բայց այդ հավսարակշռությունը չակերտավոր ձևով է, բայց հիմա այդ իրավիճակը չէ, երբ կարելի է այդպիսի դիրք բռնել: Եվ նրանք իրենց հավասարակշիռ դիրքորշմամբ իրադրությունը ծայրահեղացնում են և մեծացնում են ռիսկերը և ոչ միայն տարածարջանի, այլ Եվրոպայի և Արևմուտքի համար: Ես կարծում եմ, որ պետք է լրջորեն վերագնահատել մեթոդներն ու հռետորաբանությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս