
Զինվորական հոսպիտալ երեք զինծառայող է տեղափոխվել. մեկը վերակենդանացման բաժանմունքում է, երկուսին՝ վիրահատում են

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 զինծառայող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Այս պահի դրությամբ ունենք երեք հոգի: Վիճակները ծանր է, կայուն»,- ասաց նա: Նրա փոխանցմամբ՝ զինծառայողներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրահատվում են:
Զինծառայողները որովայնի, կրծքավանդակի, ստորին վերջույթների, դեմքի վնասվածքներ ունեն: