«Հանցախմբի» գործով մեղադրյալներ Մարինե Կաթանյանն ու Ասյա Մկրտչյանն այսօր ազատ են արձակվել
Նախորդ տարի ԱԱԾ կողմից վնասազերծված «հանցախմբի» գործով մեղադրյալներ Մարինե Կաթանյանն ու Ասյա Մկրտչյանն այսօր ազատ են արձակվել: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Մարտի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նրանց պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանի և Գիվի Հովհաննիսյանի միջնորդությունը՝ որպես գրավի չափ սահմանելով 500 հազար դրամ: