«Դրական եմ վերաբերվում Ռուսաստանի արագ արձագանքին». Վլադիմիր Կարապետյան

«Դա միջազգային պրակտիկա է և դրական եմ վերաբերվում Ռուսաստանի արագ արձագանքին: Կակնկալեի նաև այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից նույնպես արագ արձագանք: Դա ընդունված պրատիկա է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահ Պուտինը կոչ անում հակամարտության 2 կողմերին էլ` անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել զսպվածություն, և ինչո՞ւ Ադրբեջանին ուղիղ չի դիմում:

Հարցին՝ արդյոք այդ ընդհանրական կոչերը, այսպես ասած՝ չեն ազատո՞ւմ Ադրբեջանի ձեռքերը, Վ.Կարապետյանը պաստասխանեց. «Ադրբեջանի ձեռքերը կապողը հայկական բանակն է և, համոզված եմ, հայկական բանակը կգտնվի բարձրության վրա: Միջազգային կազմակերպությունների աջակցությունը, օժանդակությունը պարզապես կարող է կողքից նպաստել իրավիճակի մեղմացմանը: Վճռորոշ ազդեություն կոնկրետ հողի վրա կոնկրետ բանակն է ունենալու»:

Նա նշեց, որ մտահոգված է իրավիճակով սահմանի վրա և այն լուրերով, որ կան զոհերի, վիրավորների մասին. «Կարծում եմ, որ առաջին հերթին խաղաղություն պետք է հաստատվի, զինադադար հաստատվի սահմանին և հետո միայն կխոսենք դիվանագիտական այս կամ այն հետևանքերի վերաբերյալ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս