«Կարծում եմ, որ պատերազմի սկզբին նման չէ». Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում գործողությունների ակտիվացումը կապում է Ադրբեջանի` արտաքին և ներքին քաղաքականության մեջ առկա խնդիրների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանին տեղի ունեցող իրավիճակը, քաղաքագետը շեշտում է` Ալիևը, գտնվելով Վաշինգտոնում, նեղացել է և հրամայել է ակտիվացնել սահմանին գործողությունների մակարդակը:

«Այն տեղեկատվության վրա հիմնվելով, որն ունեմ այս պահին, կարծում եմ, որ պատերազմի սկզբին նման չէ: Ամեն դեպքում, նման մակարդակի ակցիա ես ուղղակի չեմ հիշում` պատերազմի ավարտից հետո: Որքան հասկանում եմ` շատ կորուստներ կան»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս