Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/Sergei-Shoigu-DM.jpg)
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ բանակցություններ է վարել Հայատանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի և Զաքիր Հասանովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա կայունացման միջոցառումները, հայտնում է TASS գործակալությունը:
Պատճառն ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի կտրուկ սրումն է: