Ադրբեջանական հրետակոծման հետևանքով վիրավորված երեխաները վիրահատվել են, վիճակը կայուն ծանր է

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: «Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն, իրավիճակը վերահսկելն է: Ամեն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո»,- ասաց գլխավոր բժիշկը:

Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից մեկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի վնասվածք` շոկային վիճակով:

Տեսանյութեր

Լրահոս