«ՊՆ-ն մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ: Այս մասին նա քիչ առաջ գրառում է կատարել ֆեյսբուքայն իր էջում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը: