Բաժիններ՝

ԱՄՆ Պետդեպը կասեցրել է Քլինթոնի էլեկտրոնային փոստի սեփական հետաքննությունը

ԱՄՆ պետդեպարտամենտը կասեցրել է ներքին հետաքննությունը, որը ընթանում էր գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի ուսումնասիրման առնչությամբ: Ինչպես հայտնել է լրագրողներին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն, դա արվել է՝ կապված այն բանի հետ, որ իր սեփական հետաքննությունն է անցկացնում Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Նրա խոսքով՝ Պետդեպարտամենտում գոյություն ունի օրենք՝ կասեցնել ներքին հետաքննությունն առժամանակ, «քանի դեռ իրենց հետաքննությունն են իրականացնում իրավապահ մարմինները»:

Տրյուդոն նշել է, որ այդ մասին որոշումն ընդունվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ խորհրդատվություններից հետո, որը փորձում է հասկանալ՝ խախտել է արդյոք քրեական օրենսդրությունը ԱՄՆ դիվանագիտության նախկին ղեկավարը:

Այն փաստը, որ Քլինթոնը խախտել է իր ծառայողական պարտականությունները, արդեն ոչ ոք չի ժխտում: Քլինթոնը, ով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի գլխավոր թեկնածուն է, արդեն վաղուց ընդունել է իր սխալը, սակայն մինչ օրս ստիպված է արդարանալ:

Հանրապետականները նախկինի պես փորձում են հետաքրքրություն առաջացնել այդ աղմկահարույց պատմության նկատմամբ, որպեսզի ԱՄՆ նախկին քարտուղարին հասցնեն առավելագույնս մեծ վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930