Բաժիններ՝

Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվեց ՊԵԿ-ին

ՀՀ կառավարության որոշմամբ Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանվեց վերջինիս ենթակայությունից և փոխանցվեց Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը: Այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Նախագիծը ներկայացերց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Որոշումը պայմանավորված է Ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դրանից առանձնացնելու ՀՀ նախագահի հրամանագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս