Բաժիններ՝

Պահքի տեսակները

Հայ Եկեղեցին ունի երեք տեսակի պահքեր` քառասնօրյա պահք, շաբաթապահք և օրապահք:

Տարվա մեջ կա 180 պահոց օր: Հիսուս Քրիստոսի Ս. Հարության տոնին նախորդող քառասնորյա շրջանը կոչվում է Մեծ պահք: Մեծ պահքը կոչվում է նաև քառասնորդաց կամ աղուհացից, որի ընթացքում հնում միայն աղ ու հաց էին ճաշակում օրական մեկ անգամ: Մեծ պահքն իրականում 48 օր է տևում, որովհետև խորհրդաբար համադրում է երկու քառասնօրյա պահքեր. մեկը` ըստ Մովսեսի և Եղիայի, Բուն Բարեկենդանից մինչև Ծաղկազարդ, իսկ մյուսը` ըստ մեր Տիրոջ, պահքի երկրորդ երկուշաբթիից մինչև Ս. Հարության տոն:

Ըստ կերակուրների` պահքները լինում են սովորական պահք, սրբապահք և ծոմ: Սովորական պահքին թույլատրվում է գործածել բուսական կերակուրներ: Սրբապահքն ավելի խիստ է, որի ժամանակ արգելվում են մարմինը պարարտացնող կերակուրները, ինչպես օրինակ` ձեթն ու գինին: Ծոմապահության պարագային հավատացյալն ընդհանրապես որևէ կերակուր չի գործածում, անգամ հաց և ջուր:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս