Նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում և Հայ Եկեղեցու տարբեր թեմերում:
Հոգեշնորհ Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանն իր հոգևոր սպասավորությունը կբերի Մայր Աթոռի Վանորեից տեսչությունում:
Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը և Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության են կոչվել Շիրակի թեմում: Արժանապատիվ Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանը` Գուգարաց թեմում: Արժանապատիվ Տ. Սեդրակ քահանա Աղասյանը իր հոգևոր ծառայությունը կբերի Տավուշի թեմում:
Արժանապատիվ Տ. Արիս քահանա Խաչատրյանը կսպասավորի Բանակի հոգևոր առաջնորդությունում և համատեղության կարգով հովվական ծառայություն կիրականացնի Արմավիրի թեմում: