Ահաբեկիչները Բրյուսելի օդանավակայան ռումբը կարող էին տեղափոխել ճամպրուկներով
Երեք ենթադրյալ ահաբեկիչները ռումբերը Բրյուսելի օդանավակայան կարող էին տեղափոխել իրենց ճամպրուկներով: Այս մասին, ինչպես հայտնում է AFP-ն, հայտարարել է Բելգիայի Զավենտեմ կոմունայի ղեկավար Ֆրանսիս Վերմեյրենը:
«Ահաբեկիչները օդանավակայան են եկել տաքսիով՝ ճամպրուկներով, որտեղ եղել են ռումբեր, այնուհետ ճամպրուկները դրել են սայլակների վրա: Երկուսի ռումբերը պայթել են, իսկ երրորդինը՝ ոչ, քանի որ նա մինչ պայթյունը խուճապի է մատնվել»,- պատմել է Վերմեյրենը:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի միջազգային օդանավակայանում և մետրոյի կայարաններում, որոնց զոհ են գնացել տասնյակ մարդիկ:
https://www.youtube.com/watch?v=O5bMpkgVLTE