Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը հաղթանակել են Արիզոնայի փրայմերիզում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփը առաջատարներն են Արիզոնա նահանգում կայացած դեմոկրատների ու հանրապետականների ներկուսակցական ընտրություններում:
Երկու թեկնածուներն էլ ԱՄՆ նախագահական քարոզարշավում ստացել են ձայների մեծ մասը՝ իրենց մրցակիցներ Բեռնի Սանդերսի ու Թեդ Կրուզի համեմատ:
«Ավելի խոշոր հաղթանակ Արիզոնայում, քան սպասվում էր: Շնորհակալություն, ես երբեք չեմ մոռանա»,- գրել է Թրամփը Twitter-ում:
Հանդես գալով ելույթով՝ կապված իր հաղթանակի հետ, Քլինթոնն անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչություններին, որոնք խլել են ավելի քան 30 մարդու կյանք:
Ակնհայտորեն հղում կատարելով Թրամփին՝ նա հայտարարել է, որ Ամերիկային հարկավոր է ուժեղ, խելացի ու հուսալի առաջնորդ, այլ ոչ թե այնպիսին, որը վախ է սերմանում մարդկանց մեջ:
Երկու կուսակցություններն էլ ներկուսակցական ընտրություններ են անցկացնում Յուտայում, դեմոկրատները՝ նաև Արիզոնայում: