Բաժիններ՝

Հրեական իմաստուն առակ 2 ընկերների մասին

Անապատով գնալիս ինչ-որ մի պահի ընկերները վիճեցին և նրանցից մեկը ապտակեց մյուսին:

Վերջինս, զգալով ցավ, բայց ոչինչ չասելով, գրեց ավազի վրա.

«Այսօր իմ լավագույն ընկերն ապտակեց ինձ»:

Նրանք շարունակեցին գնալ և գտան մի օազիս, որտեղ և որոշեցին լողանալ: Նա, ով ապտակ էր ստացել, քիչ էր մնում խեղդվեր, բայց ընկերը փրկում է նրան: Երբ նա ուշքի է գալիս, գրում է քարին.

«Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց կյանքս»:

Նա, ով ապտակ էր հասցրել, հետո փրկել էր ընկերոջ կյանքը, հարցրեց.

– Երբ ես քեզ նեղացրի, դու գրեցիր ավազին: Իսկ հիմա գրում ես քարին: Ինչու՞:

Ընկերը պատասխանեց.

– Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք ավազին, որպեսզի քամիները կարողանան ջնջել այն: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ լավ բան է անում, մենք պետք է այն փորագրենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա այն ջնջել: Սովորիր գրել վիրավորանքները ավազին և փորագրել ուրախությունները քարի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս