Բաժիններ՝

«Իմ լուսանկարներում Դուք կարող եք տեսնել, որ ես չեմ վախենում սիրահարվել նրանց, ում լուսանկարում եմ». Էնի Լեյբովից

Լուսանկարիչ Էնի Լեյբովիցի (Annie Leibovitz) աշխատանքները հայտնի են ամբողջ աշխարհում, սակայն ոչ բոլորը կարող են անվանել դրանց հեղինակին: 40 տարվա մշակութային գործունեության ընթացքում Էնին իրեն փորձել է լուսանկարչական արվեստի տարբեր ոճերում. ինտերիերի լուսանկարահանում, բնանկար, նատյուրմորտ, ռեպորտաժ և ժանրային էսքիզներ, մերկություն և իհարկե, դիմանկարներ: Հենց դիմանկարներն են նրան համաշխարհային հռչակի արժանացրել և բացահայտել են լուսանկարչի նրա տաղանդը:
Էնի Լեյբովիցի լուսանկաների հերոսներ են դարձել հայտնի երաժիշտներ, դերասաններ, մոդելներ և քաղաքական գործիչներ:

Էնի Լեյբովիցը ծնվել է 1949թ. հոկտեմբերի 2-ին, փոքր Վեսթփորթ քաղաքում (Ուոթերբերի, Կոնեկտիկուտ, ԱՄՆ)` Սամուել և Մերիլին Լեյբովիցների ընտանիքում: Հայրը ВВС սպա է եղել, իսկ մայրը Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում ժամանակակից պարի ուսուցչուհի էր:

Սկզբում Էնին ցանկանում էր դառնալ արվեստի ուսուցիչ, այդ պատճառով էլ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Սան Ֆրանցիսկոյի ինստիտուտ, որտեղ աշխատում էր նրա մայրը: Լուսանկարչության արվեստը նրան առաջին անգամ հետաքրքրեց երկրորդ կուրսի ավարտից հետո` Ճապոնիայում ուղևորության ժամանակ: Տուն վերադառնալուն պես Էնին գրանցվեց լուսանկարչության դասընթացների: Երրորդ կուրսում նա որոշում է թողնել ուսումը և գնում է նոր տպավորությունների հետևից` հնագիտական արշավախմբի հետ մեկնելով Իսրայել` Սողոմոն թագավորի պալատում պեղումների: Հենց այստեղ է Էնին որոշում իր կյանքը նվիրել լուսանկարչությանը:

Ինչպես պատմում է Էնի Լեյբովիցը, նա մի անգամ թերթել է «Rolling Stone» ամսագիրը և երաժիշտների լուսանկարները դարձել են նրա գործունեության մեկնակետը:
Իսրայելից Միացյալ Նահանգներ վերադառանլուց հետո Էնին ոչ միայն ծանոթացավ «Rolling Stone»-ի գլխավոր խմբագիր Ջեն Ուեների հետ, այլ նաև դարձավ ամսագրի արտահաստիքային ֆոտոլրագրողը: Այստեղ Էնի Լեյբովիցի տաղանդը բարձր գնահատվեց. մի քանի տարի անց նա դարձավ երաժշտական միջավայրում ամենահայտնի ամսագրի գլխավոր լուսանկարիչը: Շուրջ 13 տարիների ընթացքում նա կենտրոնացնում էր խցիկը հայտնի երաժիշտների, դերասանների և քաղաքական գործիչների վրա:

Այսօր նա շարունակում է մնալ հայտնիության գագաթնակետին. նրա յուրաքանչյուր նոր աշխատանք ակնթարթորեն հայտնի է դառնում: Էնի Լեյբովիցը ժամանակակից ամենատաղանդավոր և հաջողակ լուսանկարիչներից մեկն է:

Ներկայացնում ենք Էնիի ամենահայտնի լուսանկարները:

Անջելինա Ջոլին որդու` Մեդոքսի հետ 1_640x420

Նատալյա Վոդյանովան` «Ալիսան հրաշքների աշխարհում» 2_640x420

Առնոլդ Շվարցենեգերը կնոջ` Մարիայի հետ 3_640x420

Վուպի Գոլդբերգը կաթով վաննայի մեջ 4_640x644

Քեյթ Բլանշետ 5_640x420

Ջուդ Լոու 6_640x420

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II 7_640x420

Լեոնարդո ԴիԿապրիո 8_640x420

Պենելոպե Քրուզը և Վուդի Ալենը 9_640x420

Լայզա Մինելլի 10_640x420

Միխայիլ Բարիշնիկովը և Ռոբ Բրեսերը 11_640x718

Մերիլ Սթրիփ 12_640x420

Շարլիզ Թերոն 13 (1)_640x436

Ամերիկացի լեռնադահուկորդ Լինդսի Վոն 13_640x420

Ջոնի Դեփ 14_640x360

Սքարլեթ Յոհանսոն 15_640x470

Քեթի Փերրի 16_640x420

Ումա Թուրման 17_640x862

Սալմա Հայեկը` Ֆրիդա Կալոյի դերում 18_640x789

Մայքլ Ջեքսոն 19_640x854

Նատալի Փորտման 20_640x875

Էն Հեթուեյ 21_640x837

Ջորջ Քլունի 22_640x846

Մարտինա Նավրատիլովա 23_640x884

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս