Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ռուսաստանի որոշումը՝ դուրս բերել Սիրիայից իր ուժերի մեծ մասը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Դաշինքի ղեկավարը հավելել է, որ «պատրաստ է ողջունել ցանկացած գործողություն, որը կարող է նվազեցնել լարվածությունը Սիրիայում»:

Միաժամանակ, այցով Աֆղանստանում գտնվող Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի այդ քայլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս