Մթերքներ, որոնցից պետք է խուսափեն արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ
Ամերիկայում չափահասներից գրեթե երեքից մեկն ապրում է արյան բարձր ճնշումով, այդ իսկ պատճառով արյան բարձր ճնշման համար սննդակարգային առաջարկությունների թեման դարձել է ավելի ու ավելի տարածված: Ի՞նչն է առաջացնում արյան բարձր ճնշում: Սովորաբար բանջարեղենի և մրգի ոչ բավարար օգտագործումը կարող է հանգեցնել նատրիումի բարձր և կալիումի ցածր մակարդակների, որն էլ իր հերթին՝ խթանում է արյան ճնշման բարձրացումը: Այսպիսով, արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել նատրիումի և ճարպի փոքր քանակությամբ մթերքներ և խուսափել այնպիսի մթերքներից, ինչպիսիք են.
Թթու դրած բանջարեղեն- Թթու դրած բանջարեղենը պարունակում է կալորիաների ու ճարպի ցածր քանակություն, սակայն լի է վիտամին K-ով, որը օգնում է արյան մակարդմանը: Բայց դրանք նատրիումի մեծ չափաբաժին ունեն, մեկ միջին թթուն պարունակում է ավելի քան 570մգ նատրիում, որն ավելին է, քան անհրաժեշտ է ամենօրյա առաջարկվող կարիքների 1/3-ը բավարարելու համար: Այնպես որ, եթե դուք ունեք արյան բարձր ճնշում՝ սահմանափակեք թթվի օգտագործումը:
Թթու կաղամբ- Թթու կաղամբն ունի մի քանի օգտակար հատկություններ, որոնցից են՝ վիտամին C-ն և K-ն, երկաթը, թաղանթանյութի հսկայական պաշարը: Այն նաև խթանում է իմունային համակարգը, բայց դուք պետք է սահմանափակեք այն քանակը, որ ուտում եք, կամ ընտրեք ցածր նատրիումի պարունակությամբ ապրանքատեսակներ, քանի որ ընդամենը կես բաժակը պարունակում է ավելի քան 460 մգ նատրիում, սակայն 19% է խորհուրդ տրվում օրական ընդունման համար:
Խոզապուխտ- Խոզապուխտը ոչ միայն համեղ է, այլև խոզի մսի մյուս արտադրանքների նման պարունակում է B խմբի վիտամիններ (վիտամին B1, B2, B3, B6, B12), վիտամին D, ինչպես նաև՝ հանքային ցինկ, երկաթ և մագնեզիում, որոնք բոլորն անհրաժեշտ են առողջ մարմին ունենալու համար: Բայց ինչո՞ւ են շատ մարդիկ խուսափում այն ուտել: Քանի որ դրա մեջ բարձր է նատրիումի քանակությունը, երեք կտորը պարունակում է 270 մգ նատրիում և 4.5 գ ճարպ, այսպիսով, ավելի ճիշտ կլինի աղի և ճարպոտ խոզապուխտի փոխարեն՝ օգտագործել ավելի ցածր քանակությամբ նատրիում պարունակող ապխտած հնդկահավ:
Անարատ կաթ- Եթե ցանկանում եք զարգացնել ձեր մկանները, ապա անարատ կաթն ամենալավ տարբերակն է, այն պարունակում է այնքան ճարպ, որքան ձեզ անհրաժեշտ է: Անարատ կաթի մեկ բաժակը պարունակում է 8 գրամ ճարպ: Բայց եթե դուք ունեք արյան բարձր ճնշում, ապա փորձեք օգտագործել 2%-անոց յուղայնությամբ կաթ կամ նույնիսկ, ավելի լավ է, զտված կաթ, քանի որ հագեցած ճարպերը, որոնք պարունակում է անարատ կաթը, վնասակար են ձեզ համար և կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդության:
Փքաբլիթներ- Մարդիկ սիրում են փքաբլիթները՝ քաղցր համի համար, սակայն այն լավ չէ ձեր առողջության համար: Մեկ փքաբլիթը կարող է պարունակել ավելի քան 300 կալորիա և 12 գրամ ճարպ, քանի որ դրանք տապակած են, դա նշանակում է, որ դուք ձեռք եք բերում մեծ քանակությամբ հագեցած և տրանս ճարպեր, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությամբ հիվանդանալու վտանգը:
Ռամեն արիշտա- Ռամեն արիշտան շատ հայտնի է աշխարհի քոլեջների ուսանողների շրջանում, քանի որ այն էժան է և հարմար: Սակայն այն առողջարար չէ, քանի որ սննդարար նյութերը քիչ են, փոխարենը՝ լի են վնասակար բաղադրիչները: Արիշտայի մեկ փաթեթը պարունակում է 14 գրամ ճարպ, այդ թվում՝ 6 գրամ հագեցած ճարպ, 1731գրամ նատրիում, սակայն ավելի քան 70% է խորհուրդ տրվում օրական ընդունման համար: Փաստորեն, այդ սնունդը պարունակում է մեծ քանակությամբ նատրիում, հետևաբար՝ նատրիումի քանակը նվազեցնելու համար ավելի լավ կլինի այն օգտագործել:
Ալկոհոլային խմիչք- Չափազանց շատ ալկոհոլ օգտագործելը կարող է բարձրացնել արյան ճնշումը և հասցնել վնասակար մակարդակների և վնասել արյան անոթների պատերը: Այն մարդիկ, ովքեր ունեն արյան բարձր ճնշում, պետք է ընդհանրապես խուսափեն ալկոհոլից կամ խմեն չափավոր: Չափավոր խմելն ընդհանուր առմամբ համարվում է հետևյալը.
- Օրը մեկ բաժակ խմիչք՝ 65 տարեկանից բարձր մարդկանց համար
- Օրը երկու բաժակ խմիչք՝ 65 տարեկանից երիտասարդ մարդկանց համար
- Օրը մեկ բաժակ խմիչք՝ ցանկացած տարիքի կանանց համար
Խմիչքը 12 ունցիա (1 ունցիա= 28.3գ) գարեջուր է, 5 ունցիա գինի կամ 1,5 ունցիա 40%-անոց թորած սպիրտ:
Եթե դուք ունեք արյան բարձր ճնշում, սահմանափակեք վերոնշյալ մթերքների օգտագործումը և կենտրոնացեք ցածր նատրիում ունեցող սննդի վրա: Որոշ լավ ընտրություններ կարող են համարվել՝ կալիումով հարուստ բանանները, աղ չպարունակող համեմունքները, կալիումով հարուստ սպիտակ կարտոֆիլը, թարմ ձուկը, երկաթով հարուստ սպանախը, օմեգա-3 ճարպային թթուներով հարուստ կտավատի սերմերը:
Հրապարակումը պատրաստեց Եսթեր Հունանյանը