Բաժիններ՝

Իսպանիայի արքայադուստրն առաջին վկայություններն է տվել դատարանում՝ խարդախությունների գործի շրջանակում

Իսպանիայի արքայադուստր Քրիստինան, ով ամուսնու հետ մեղադրվում է ֆինանսական խարդախությունների մեջ, առաջին անգամ կանգնել է դատարանի առաջ՝ պատասխանելով ընդամենն այն հարցերին, որ նրան տվել է սեփական փաստաբանը, հայտնում է BBC- ն:

Նա պատմել է, որ չի հետաքրքրվել իր ամուսնուց՝ Ինյակի Ուրդանգարինից, թե ինչպես է նա ղեկավարում իրենց ընդհանուր ընկերությունը:

Ինյակի Ուրդանգարինը՝ Իսպանիայի հանդբոլի օլիմպիական հավաքականի նախկին խաղացողը, մեղադրվում է նրանում, որ նրա Noos Institute մարզական հիմնադրամը, որը գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն, օգտագործվել է տեղական իշխանություններից բարձրացված գներով պայմանագրերի ստացման համար, իսկ շահույթը փոխանցվել է վերջինիս անձնական հաշիվներին:

«Այդ ժամանակ իմ երեխաները դեռ շատ փոքր էին, ու մենք ողջ ժամանակ զբաղված էինք: Մեր ընտանիքի ծախսերը նրա վրա էին: Ես ընդհանրապես չեմ միջամտել»,- ասել է արքայադուստրը դատարանում:

Ամուսինները հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները: Գործով անցնում է ևս 15 մեղադրյալ:

Այդ քրեական գործը բացվել էր 2010թ. դատավորի կողմից, ով հետաքննում էր պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի փաստերը Բալեարյան կղզիներում:
50-ամյա արքայադստերը սպառնում է 8 տարվա ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի:

Անցած տարի Իսպանիայի թագավոր Ֆիլիպը քրոջը՝ Քրիստինային, զրկեց Պալմայի դքսուհու տիտղոսից, սակայն նա Իսպանիայի գահաժառանգման հերթում 6-րդն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս