Տեսողությունը լավացնող սմուզիներ
Տեսողությունը լավացնելու լավագույն սննդարար տարրերից մեկը վիտամին A-ն է: healthylivingstyle կայքը ներկայացնում է մի քանի սմուզիներ, որոնք հարուստ են վիտամին A-ով և այլ վիտամիններով:
Հյութեղ սմուզի
Այս սմուզին իսկապես հրաշալի արևադարձային ըմպելիք է: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում այն օգտագործել թարմ վիճակում: Ձեզանից ոչ մի քաղցրացնող հավելումներ չեն պահանջվի:
Բաղադրություն
- Մեկ բաժակ խնձորի կամ նարնջի հյութ
- Կտրատած մանգո և խնձոր
- 1 մարակուայա
- 1 բանան
- 1 լայմի հյութ
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ հարեք: Կարող եք նաև ավելացնել սպանախ կամ այլ տեսակի կանաչեղեն:
Բուսական սմուզի
Բաղադրություն
- Կաղամբ
- Նեխուրի 2 ձողիկ
- Քաղցր պղպեղ
- 1 բազուկ
- 3 կիվի
Բազուկի կանաչ տերևները պետք չէ մաքրել: Պետք չէ կեղևազատել նաև կիվին: Բոլոր բաղադրիչները հրաշալի են տեսողության համար:
Կաղամբը պարունակում է լյուտեին, որը տեսողությունը լավացնող տարրերից մեկն է: Իսկ բազուկն ուղղակի հրաշալի է լյարդի համար:
Վատ տեսողություն ունենալը տարիքային կամ մի քանի հիվանդությունների պատճառ կարող է լինել: Այս սմուզիները կօգնեն վերադարձնել տեսողությունը, բացի այդ, դրանք չափազանց օգտակար են և համեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը