Բաժիններ՝

Ոստիկանները և ցուցարարները ծաղիկներով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական հավաք-երթը Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այս օրը պետք է նշվի որպես համազագային բողոքի օր, բայց հույս չունեն, որ խորհրդարանն իրենց այդ օրենսդրական նախաձեռնությունը կընդունի: Նա հայտարարեց, որ եթե ժողովուրդն ամեն տարի հավաքվի այստեղ ու նշի, դա է որոշում օրվա խորհուրդը. «Ամեն տարի այս օրը պետք է հավաքվենք այստեղ, որ մեր երկրում չլինեն պետական բռնաճնշումներ ժողովրդի նկատմամբ, նման դեպքերը չկրկնվելու համար պարտավոր ենք ամեն տարի հավաքվենք ու նշենք, սա է միակ ճանապարհը, եթե մեր ժողովուրդը ուզում է մարտի 1-ը չկրկնվի, պետք է անընդհատ քարկոծի այս իշխանություններին, որոնք իրենց համառությամբ փորձում են մեզ ճնշել: Մենք կարող ենք հասնել արդարության, մենք պետք է Հայաստանի կառավարության խարանը մեր պայքարով մաքրենք»:

Նշենք, որ քիչ առաջ մեկնարկեց երթը դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ցուցարարները ծաղիկներ են դնելու ի հիշատակ սպանվածների: Նշենք նաև, որ ոստիկանների ձեռքին նույնպես ծաղիկներ կան:

ert66

Կարդացեք նաև

ert1 ert2 ert3 ert8

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս