ԵՏՀ-ն քննարկել է ԵՏՄ տարածքում ծառայությունների ազատականացման հարցերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը քննարկել է Եվրասիական տնտեսական միության ծառայությունների ազատականացման հարցերը: Փետրվարի 24-26-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմենովի նախագահությամբ կայացել է ըստ ծառայությունների սեկտորների աշխատանքային խմբերի քննարկումը: ԵՏՀ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, արդյունքում նշվել է, որ ԵՏՄ-ի ծառայությունների շուկան ձևավորվելու է ազատականացման ծրագրերին համապատասխան:

Տիմուր Սուլեյմենովը հիշեցրել է, որ համաձայն Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշման, ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունները մինչ 2016 թվականի ապրիլի 1-ը պետք է ազատականացման ծրագրեր մշակեն` կոնկրետ ոլորտներում ձևավորելով միասնական շուկա: Մինչ ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, հանձնաժողովը պետք է ծրագրերը ներկայացնի Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի հաստատմանը:

Ազատականացման ծրագրերը հաստատելուց հետո ծառայությունների սեկտորները կփոխանցվեն միասնական շուկայի ռեժիմի: Ըստ դրա, մատակարարները կարող են ծառայություններ մատուցել ԵԱՏՄ-ի ցանկացած երկրում իրենց պետության ռեժիմի պայմաններում: Այդ մոտեցումն առավել բարենպաստ է, քանի որ կարիք չի լինի որևէ երկրում իրավաբանական անձ ձևակերպել, մեկ այլ երկրում էլ դա հաստատել:

Տեսանյութեր

Լրահոս