Լոռու մարզում 34-ամյա տղամարդը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել 13 տարեկան աղջկա հետ
Լոռու մարզում անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու հերթական դեպքն է գրանցվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան:
Նախկինում դատված 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն քաղաքի բնակչուհի, ակնհայտ 16 տարին չլրացած, 13-ամյա աղջկա հետ:
Խափանման միջոց է ընտրվել գրավը: Քրեական գործով արդեն նշանակվել է առաջին դատական նիստի օրը: