Դարչինի և դափնու խառնուրդ
Ավելորդ քաշից ազատվելու ամենատարածված միջոցներից մեկը կանաչ թեյի, դարչինի և դափնու տերևների խառնուրդն է:
Այս բաղադրությունը հրաշալի կերպով խթանում է նյութափոխանակությունն ու լավացնում է մարսողական համակարգը, որոնց արդյունքում էլ աչքի առջև հալչում են ավելորդ ճարպերն ու կիլոգրամները:
Դարչինով կանաչ թեյի բաղադրություն
- 800 մլ ջուր
- 1 ճ/գ կանաչ թեյ
- դարչինի 1 ձողիկ
- Դափնու 3 տերև
Պատրաստման ընթացքը չափազանց հեշտ է: Պարզապես եռացնում եք ջուրը, ապա անջատում եք կրակն ու ավելացնում եք դարչինի ձողիկը, դափնու տերևներն ու 1ճ/գ կանաչ թեյը: Ամբողջը ծածկում եք և թողնում եք թրմվի 15 րոպե:
Թեյի առաջին բաժակը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Եվս երկու բաժակ խմեք օրվա ընթացքում:
Առաջին արդյունքները կտեսնեք շատ կարճ ժամանակահատվածում: Հարցն այն է, որ դարչինն ու դափնու տերևները լավացնում են մարսողական համակարգը՝ այսպիսով արագացնելով ճարպերի այրման գործընթացը:
Եթե ցանկանում եք առավել մեծ արդյունքի հասնել, ապա ֆիզիկական վարժություններ կատարեք և կարգավորեք ձեր սննդակարգը:
Թեյը չի կարելի խմել հղիության կամ կրծքով կերակրելու ընթացքում: Խորհուրդ չի տրվում նաև երեխաներին և խոլեստերինի հետ խնդիրներ ունեցող մարդկանց:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը