Կառավարությունում քննարկվել են Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվող փոփոխությունները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդակցություն՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Այսօր մեկնարկում է Հարկային օրենսգրքի մանրամասն քննարկումը կառավարությունում: Անցած տարի բոլոր գերատեսչություններն ունեին հանձնարարական՝ քննարկել օրենսգիրքը համապատասխան ճյուղերի տնտեսվարողների և լայն հանրության հետ՝ հաշվի առնելով հնարավոր ազդեցությունները տնտեսական աճի և բյուջեի մուտքերի վրա, որպեսզի օրենսգրքի վերջնական տարբերակը ներկայացնենք Ազգային ժողով», – դիմելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ըստ որոշ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունները և կատարված ուսումնասիրությունների արդյունքները, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ոլորտային քննարկումները և սեղմ ժամկետում ներկայացնել վերլուծություն ըստ հարկատեսակների առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս